Երևանի ավագանու անդամ Իզաբելա Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է քաղաքացի Արթուր Չախոյանի տեսանյութն ու գրել է․ «Հասկանո՞ւմ եք՝ ո՞ւր ենք հասել:
Քաղաքացին բյուջեի մսխման կասկածով ահազանգում է, որ շինարարությունը թերի է ու անորակ:
Նրան (ինձ էլ) հրաժարվում են տրամադրել ավարտական ակտը, որ չտեսնի ինչի դիմաց ինչքան է վճարվել:
Փոխարենը գրազ են գալիս, որ գրքործ հարուցելու կգնան, եթե չափեն ու պարզեն, որ քաղաքացին ճիշտ է (անորակը հեչ): Հասկանում եք, չէ՞, սա ինչ է: Այսօր չափել են ու, ըստ Արթուրի, գրազը կրել է քաղաքացին:))
Նախօրեին նրան թույլ չտվեցին նկարահանել նույն հարցի շուրջ իր հանդիպումը Ավինյանի ու վարչական շրջանի ղեկավարի հետ: Փոխարենն ասել էին, թե բյուջեն այնքան ա շատացել, որ 24 մլն դրամը մեծ փող չի:
Սա չգիտեմ ինչ է, բայց կառավարում չի»:
Իզաբելա Աբգարյանը նաև մեկնաբանության գրառումով դիմել է Նիկոլ Փաշինյանին ու գրել․
«Մսխումները թիմդ գրազով է որոշում՝ քրգործ հարուցվի՞, թե՝ ոչ:
Այս մակարդակի կառավարում ես Երևանում ստեղծել»: