▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տնօրենը կիսագողական բառապաշարով ուսուցիչներին ու աշակերտներին խորհուրդ էր տալիս «գործ չտալ» . Գևորգ Պապոյան

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի դիտարկմամբ՝ որոշ մարդիկ չեն ընկալել հեղափոխության և նրա առաջնորդի կողմից տրված բացառիկ շանսը և շարունակում են նախկին վարքագիծը։

Պատգամավորին մտահոգել և զարմացրել է այն, որ Ուջանի միջնակարգ դպրոցում տնօրենը և ուսուցիչներից մեկը «կիսագողական բառապաշարով ուսուցչական կոլեկտիվին և աշակերտներին խորհուրդ են տվել չբողոքել, իսկ խնդիրների մասին բարձրաձայնելը համարում են գործ տալ»։

«Իմ ներքին համոզմամբ՝ նման տնօրեններն ու ուսուցիչները դպրոցաշինության ոխերիմ թշնամիներն են և օրենք ու կարգ են խախտում, և՛ ճիշտ խոսող մարդկանց գործ տվող անվանում»,- ընդգծեց Գևորգ Պապոյանը, հավելով, որ նման տնօրեններն ու ուսուցիչները տեղ չունեն կրթական համակարգում։

Մանրամասն՝ տեսանյութում։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին