▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Տո այ «դուխով» բանսարկու դու ուր, Տիգրան Մեծի քարտեզն ուր». Սենոր Հասրաթյանը` Անդրանիկ Քոչարյանին

ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը, անդրադառնալով ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության  պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է․

http://asekose.am/filemanager/uploads/Senor_Hasratyan.jpg

«Մինչ թուրքիան և ադրբեջանը հետևողականորեն առաջ են տանում իրենց պանթուրանական ծրագրերն ու դրանք իրականացնում պատմական Հայաստանի տարածքները բռնազավթելու հաշվին, ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի աթոռը զբաղեցնող ոմն պատահականություն (ով, ըստ «օդում կախված լուրերի» ժամանակին թալանել է աղետի գոտին) լրագրողի այն հարցին, թե ինչու է ՀՀ իշխանությունն այդքան ակտիվ ցանկանում սահմանազատման եւ սահմանագծման փուլ սկսել Ադրբեջանի հետ ԽՍՀՄ շրջանի քարտեզով, հեգնանքով պատասխանում է՝ «Իսկ ի՞նչ քարտեզ պետք է հայտնվեր, Տիգրան Մեծի՞...», ապա «լուրջ» դեմքով շարունակում, թե իբր Զ ա ն գ ե զ ու ր ու մ (ինչպես հարևան, բայց ոչ բարեկամ երկրի ղեկավարն է Սյունիքն անվանում) Հայաստանը խնդիր չունի, այլ ամենայն հավանականությամբ խնդիր ունի Իրանը...

Դե արի ու մի ասա, տո այ «դուխով» բանսարկու դու ուր, Տիգրան Մեծի քարտեզն ուր... Ախր դու և քո նմանները ազգի գլխին սարքելուց բացի, ձեր ողջ կյանքում երբևէ այլ բանի ընդունակ չեք եղել... Քո նմանները, իսկ ավելի շատ քո նմաններին վստահողներն այնքան անուղեղ են, որ, չհասկանալով սպասվող իրականության ողջ ողբերգությունը, կուրորեն Երկիրը տանում են այնտեղ, որտեղ ոչ միայն չենք ունենլու խաղաղություն, այլև Հայրենիք...»,- գրել  է նա:

Հիշեցնենք, որ Անդրանիկ Քոչարյանը, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչու է ՀՀ իշխանությունն այդքան ակտիվ ցանկանում սահմանազատման եւ սահմանագծման փուլ սկսել Ադրբեջանի հետ ԽՍՀՄ շրջանի քարտեզով, պատասխանել էր․

«Իսկ ի՞նչ քարտեզ պետք է հայտնվեր, Տիգրան Մեծի՞»։

Այլ կայքերից և տելեգրամ-ալիքներից վերահրապարակումների սկզբնաղբյուրը նշվում է. Դրանցում տեղ գտած մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին, որը կհրապարակվի անմիջապես
Քաղաքականություն ավելին