Asekose.am-ի հարցազրույցը ԴՕԿ կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանի հետ։
Պարոն Ղուկասյան, Ձեր նկատմամբ հայտարարված միջազգային հետախուզումը դադարեցված է, ինչը փաստում է, որ նաև Ինտերպոլն է արձանագրել, որ առկա էր չհիմնավորված մեղադրանք՝ քաղաքական հետապնդման համար` Ձեր հրապարակային եւ քաղաքական գործունեության համար։ Ի՞նչ կասեք այս առիթով։
Կարող ենք ասել, որ Հայաստանի Հանրապետության չինովնիկ կոչված երևույթները, կոպիտ է հնչում, բայց ՝ ոնց ուզում, այնպես օրենքը և երկրի հեղինակությունը ֆռցնում, պտտացնում են իրենց համապատասխան օրգանի վրա։ Սա խայտառակություն էր ՀՀ իրավապահ համակարգի համար․․․․ Որ ասում են՝ քաղբանտարկյալ չկա, քաղաքական հետապնդում չկա․․․ Բա եթե քաղաքան չէր՝ Իտերպոլը ինչու՞ մերժեց Ձեզ, այսինքն, այնպիսի հեղինակավոր կառույց, ինչպիսին Ինտերպոլն է, հասկացավ, որ սա քաղաքական հետապնդում է, և ներկայացված բոլոր հիմքերը՝ Վարդան Ղուկասյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու, հիմնավորում չունեն։ Եվ էն վիժվածքները՝ Հայկ Մարությանի նման, որ հայտարում էին՝ ինքը «ռոզիկս» ա, ինքը հանցագործ ա,այ էս Ինտերպոլի որոշումը պետք է մտցնել նրանց մարմնի համապատասպան տեղը և այն բոլոր նրանց՝ նաև Ձեր կոլեգաներից, ով ասում էր՝ «Վարդան Ղուկասյանը՝ Դոգը, հետախուզման մեջ գտնվող ոստիկան․․․»։ Այսինքն՝ ակնհա՞յտ է չէ, որ վերջ․․․էն վիժվածքությունը, որ կատարվում է ՀՀ-ում՝ իրավական տիրույթում, եկավ ապացուցելու, հիմնավորելու Ինտերպոլի այս որոշումը, որ էս երկիրը ոչ մի դեմոկրատական պետության նշույլ չունի։
Եղբայր, ես հազար անգամ ասել եմ՝ դիկտատոր ես, հայտատարի, որ ես դիկտատոր եմ, դեմոկրատ ես՝ հայտարարի, որ դու դեմոկրատ ես, բայց հավատարիմ մնա դեմոկրատի կամ դիկտատորի սկզբունքներին։ Մենք հիմա չենք հասկանում՝ ի՞նչ երկրում ենք ապրում։
Ենթադրվու՞մ է արդյոք, որ Դուք արդեն ազատորեն կարող եք գալ Հայաստան և եթե այո՝ ե՞րբ եք պատրաստվում և , ըստ Ձեզ, ձեր հնարավոր վերադարձից Հայրենիք՝ ո՞վ կամ ովքե՞ր են սարսափելու կամ խիստ մտահոգվելու։
Ես կարող եմ գալ Հայաստան, բայց ՀՀ գալուն պես՝ օդանավակայանում կկալանավորվեմ՝ այս նույն շինծու քրեական գործերով, որով իրենք դիմել էին Ինտերպոլին։ Մենք Հայաստան կարող ենք գալ միայն ընտրություններից հետո՝ ստանալով մեր ժողովրդի քվեն՝ բավականին շատ․․․ նոր դրանից հետո մենք կարող ենք այս իշխանությանը աղբանոցը գցելուց հետո, այո, գալ Հայաստանի Հանրապետություն և անել այն, ինչի համար ժողովուրդը մեզ ձայն է տալու և պահանջելու՝ ստիպելու, խնդրելու, որպեսզի մենք մեր երկիրը մաքրենք այս հանցագործ երևույթներից՝ ռոբասերժանիկոլական թափթփուկներից։
Պարոն Ղուկասյան, վերջին ընդվզումներից հետո փողոցային պայքարի մարումը ոմանց ենթադրել է տվել, որ ժողովուրդը կրկին հնարավոր է ընկնի հիասթափության գիրկը, որից նրան հանելը դժվար է լինելու։ Ձեր կարծիքով, ինչու՞ դադարեց փողոցային պայքարը, ի՞նչ պետք է արվեր հաջողության հասնելու համար և ի՞նչ պետք է անել հիմա՝ ժողովրդին կրկին փողոց՝ պայքարի հանելու նպատակով։
Ժողովրդին հերթական անգամ խաբեցին։ Ի՞նչ արեցին՝ խաղացին էմոցիաների հետ, գտան մի հատ տերտեր, որը հայտնվեց էպիկենտրոնում, որ չունենա, իբր թե, ոչ մի քաղաքական ուղղվածություն, հավաքեց էն բոլոր ռադիկալ մասսային, որ գնացել էին Կիրանց, որպեսզի այդ գյուղը չհանձնվի ադրբեջանցիներին, քայլերթով իջավ Երևան, 60 հազար հոգու, որ հավաքվել էին Հանրապետության հրապարակում, Նիկոլին մի ժամ տալուց հետո, մարդկանց ասեց՝ գնացեք Ձեր տներով, դրանից հետո հանրահավաքը հանրահավաքից հետո՝ մաշացրեց, քայլացրեց՝ սա Երևանն է, սա Թումանյանն է, սա Սայաթ Նովան է․․․Վերջում 10-12 հազար հոգով եկան, հարձակվեցին Ազգային ժողովի վրա, տվին, ջարդին, փշրին, կեսին ուղարկեցին հոսպիտալ, կեսին՝ բերդ, կեսին էլ սարքեցին հաշմանդամ, դրա հաջորդ օրը ասեցին՝ պալատկեքը հավաքեք, գնացեք տներով։
Բագրատը, ժողովրդական լեզվով ասած՝ պառ թողեց, այսինքն էդ բուղը, ցասումը, որ հավաքվել էր ժողովրդի մեջ՝ մի հատ Բագրատով չայնիկի կափարիչը բացեցին, գոլորշին դուրս եկավ ու իրավիճակը խախանդվեց։ Բագրատը և բագրատանմանները, եկեղեցին, որն այսօր ամբողջությամբ գտնվում է ռոբասերժական ազդեցության գոտում, հերթական անգամ Նիկոլի հետ միասին էս ժողովրդի գլխին օյին խաղացին և հանձնեցին հողերը։ Հիմա՝ սեպտեմբերին նոր փուլն է սկսվելու, հեսա սեպտեմբերին էլ ինչ-որ էդպես բագրատանման մի քանի հոգու կհանեն, էլի կխաղան ժողովրդի էմոցիաների հետ, էլի ինչ-որ հողակտոր կհանձնեն Հայաստանից, հետո կտեղափոխվենք դեկտեմբեր, և այդպես շարունակ մինչև 2026 թվականը՝ մինչև ընտրություններ, որովհետև ոչ Բագրատը, ոչ Սերժիկը, ոչ Ռոբիկը, ոչ դաշնակը Նիկոլ Փաշինյանի ընդդիմադիրները չեն։
Իշխանություններն ամեն կերպ փորձում են ցույց տալ, թե մտահոգ չեն ժողովրդի ցասումից ու իրենք վայելում են ընտրողների համակրանքը՝ նույնիսկ խոսում են առաջիկա ընտրություններում իրենց հաջողության մասին։ Ձեր կարծիքով՝ սա ինքնախաբեությու՞նն է և ինչու՞ են քպ-ականներն իրենք իրենց «մոլորեցնում»։
ՔՊ-ն եթե կարծում է, որ ժողովրդի սերն է վայելում, թող մեկ տարի առաջվա Երևանի քաղաքապետարանի ընտրություններում իրենց տարած ձայները նայի, իսկ հիմա առավել ևս՝ ՔՊ-ն չի կարող անգամ 15 տոկոս ունենալ, հնարավոր չէ, եթե լինեն թափանցիկ ու արդար ընտրություններ՝ ՔՊ-ն չի կարող նորմալ տոկոս հավաքել։ Մասսայական հիասթափություն է․ մի անգամ չէ, որ ասել եմ՝ որքան ուշ լինի ԱԺ ընտրությունները , այնքան Նիկոլի ընտրողները պակասելու են, Վարդան Ղուկասյանի ընտրողներն ավելանալու են։ Դա նաև կենսաբանական երևույթ է՝ Նիկոլի ընտրողներից մեկը ինֆարկտից ա մահանում, մեկն ինսուլտից, մեկն ավտոյի տակ ա ընկնում, մեկին իրենք են գյուլում և այլն, իսկ Վարդան Ղուկասյանի ընտրողները դառնում են 18 տարեկան և ՔՊ-ն եթե վստահ լինի, որ ինքը կարող է հավաքել այնքան ձայն, որ կարողանա միանձյա կազմի իշխանություն, վստահեցնում եմ՝ շատ հանգիստ կգնա ընտրությունների, բայց այսօր Նիկոլին «դնես, մորթես»՝ ինքը չի գնա ժամանակից շուտ ընտրությունների։
Եվ բնականաբար՝ թե դուք, թե մենք, թե լիքը մարդիկ, ովքեր մեր շրջապատում են, տեսնում են, որ Նիկոլ Փաշինյանը այլևս չունի այն հեղինակությունն, ինչը որ 2020-21 թվին էր։ Եվ եթե առաջ ժողովուրդն ասում էր՝ լավ, բա եթե Նիկոլին չընտրենք, ու՞մ ընտրենք՝ Ռոբիկ ընտրե՞նք, Սերժիկ ընտրե՞նք, մենք չենք ուզում նախկինները գան, հիմա ժողովուրդն այլևս ունի այլընտրանք՝ դա ԴՕԿ կուսակցությունն է, որը որ վերջապես՝ հինգ ամիս տանել-բերելուց հետո գրանցվեց և ժողովուրդն ունի այլընտրանք՝ էլ 21 թվի նման չի՝ Ռոբիկ ընտրենք, Սերժիկ ընտրենք, թե Նիկոլ ընտրենք․․․ Տո Ռոբիկին էլ թաղեմ, Նիկոլին էլ թաղեմ, Սերժիկին էլ թաղեմ․․․Ժողովուրդն ունի այլընտրանք․․․
Փաշինյանի իշխանությունը երբեմն-երբեմն «արևմտամետ խաղեր» է տալիս, վերջում, սակայն, ինչպես նշում են քաղաքագետները՝ կրկին վերադառնում է Ռուսաստանի գիրկը։ Ձեր կարծիքով, ո՞րն է այս դեգերումների պատճառը և որտե՞ղ է Հայաստանի տեղը։
Ինչ վերաբերում է արևմտամետ խաղեր տալուն և հետո՝ Ռուսաստան վերադառնալուն, ասեմ, որ իրենք Ռուսաստանից չեն էլ գնում, որ մի հատ էլ վերադառնան։ Ինքն ուղղակի փորձում է խաբել, ոնց որ ժողովրդին խաբեց, հիմա էլ փորձում ա հիմարի տեղ դնել ֆրանսիացիներին, ամերիկացիներին և անել այն, ինչ-որ ինքն անում է շատ լավ։ Բայց, ի դժբախտություն իրեն, Ֆրանսիայում և Ամերիկայում և Եվրոպաներում նստած են խելքը գլխին ժողովուրդ և հասկանում են, որ այս մարդը նախ խաբեբա է, սուտասան է, վստահելի կերպար չի, գաղտնապահ կերպար չի, իր խոսքի տերը չի, որովհետև տեսնում են՝ ի՞նչ ասել ա, ի՞նչ խոսք ա տվել ժողովրդին՝ ոչ մի բան չի կատարել, ոչ մի բան․․․․Հատիկ-հատիկ պատասխան են տալու, քյաբաբ-քյաբաբ հետ եմ բերելու, եսիմ ինչ, Արցախը մերն է, մի հատ նայեք ասածները․․․վերջում էլ ասում ա՝ ես ըտենց բա՞ն եմ ասել, ես ըտենց բան չեմ ասել և իրեն շրջապատում է իր նման մարդկանցով՝ ոնց որ Վազգենի քուրն ա, Արման Բաբաջանյան և այլն․․․Եվ ես վստահ եմ, որ նույն եվրոպացիներն ու ամերիկացիները վաղուց են դա հասկացել։ Իսկ թե որտե՞ղ է ՀՀ-ի տեղը․․․ Հայաստանը պետք է կարողանա օգուտ քաղել և նորմալ, մարդկային, ընկերական, դաշնակցային հարաբերություններ ձևավորել այն երկրների հետ, որոնք , հիրավի, հանդիսանում են մեզ դաշնակից և բարեկամ։ Այս պարագայում, սրանց վարած քաղաքականությամբ, մենք չունենք ոչ մի դաշնակից․ խնդրում եմ՝ նայեք աջ ու ձախ՝ չկա, մի հատ դաշնակից չկա․․․մի հատ նայեք՝ Հայաստան վերջին անգամ լուրջ նախագահ ե՞րբ ա եկել կամ՝ ովքե՞ր են գալիս․․․Էս մարդու հետ հնարավոր չի ստեղծել մարդկային , դաշնակցային հարաբերություններ։ Իսկ էն որ Հայաստանը պիտի դուրս գա ՀԱՊԿ-ից՝ ես գրում, ստորագրում եմ, որ այո, պիտի դուրս գա՝ մենք էնտեղ անելիք չունենք․․․
Պարոն Ղուկասյան, վերջում խոսենք, սոցիալական հարցումների ու ռեյտինգների մասին։ Ըստ տարբեր հարցումների, Դուք վարկանիշով երկրորդ տեղում եք։ Իշխանությունն այս ընթացքում փորձել ու փորձելու է իր արբանյակներին ու , այսպես կոչված, արևմտամետ ուժերին առաջ տանել ու հատուկ նրանց համար հարցումներ պատվիրել ու հրամցնել հասարակությանը։ Ի՞նչ խորհուրդ կտաք մարդկանց՝ ինչպե՞ս չխաբնվել, ինչպե՞ս չմոլորվել այս անգամ էլ։
Շատ ճիշտ եք նկատել, որ հարցումներով մենք երկրորդ տեղն ենք, չնայած շատ սոցիոլոգիական հացում կատարող ընկերություններ մեզ երրորդ տեղն են տալիս, բայց ամերիկյան հետազոտությունների ու ռուսական ԱԳՆ-ի կողմից անցկացված հարցումներով՝ ես երկրորդ տեղում եմ․․․
Մեր հասարակությունը պիտի մի բան հասկանա, որ ,այսպես կոչված, արևմտամետ գործիչներն, ինչպիսին, օրինակ, Արման Բաբաջանյան, Խզմալյան, «Վազգենի քույր» և այլն, և այլն․․․ դրանք բոլորը Նիկոլ Փաշինյանի արբանյակ կուսակցություններն են և եթե ինչ-որ մեկը կա, որ հավատում է դրանց ու պետք է գնա, նրանց ձայն տա, թող գնա միանգամից Նիկոլին ձայն տա․․․Ախր, ովքե՞ր են դրանք, ի՞նչ օգուտ են տվել այս պետությանը կամ մարդկությանը, բացի էստեղ-էնտեղից փող քերեն, մի երկու բառ խոսան՝ կուլտուրական, կոստումնի, գալստուկնի հագած՝ Ամերիկան այսպես, Եվրոպան այսպես , Ռուսաստանն այսպես․․․ Եվ վերջացավ․․Ո՞ր մի քաղաքացու ձեռքից են փուշ հանել, ո՞ր մի խնդրի, իրավունքի ոտնահարման, խոշտանգման , բռնարարության հետևից են գնացել՝ ինչպես մենք ենք արել ու անում․․․Եթե որևիցե մեկը կա, որը չի կողմնորոշվում՝ Նիկոլին ձայն տա, թե սրանց ձայն տա, թող Նիկոլին ձայն տա․․․Իսկ ռոբասերժական կուսակցությունների մասին խոսելն արդեն առհասարակ ավելորդ է՝ դուք ախր տեսնում եք, որ այնտեղ ընդդիմություն չկա՝ խորհրդարանական ընդդիմությունը բացարձակապես գոյություն չունի՝ ոչ կարողանում են օրենք անցկացնեն, ոչ կարողանում են օրենքի դեմն առնեն, ոչ կարողանում են մարդու իրավունքների հանձնաժողովում որևէ գործողություն կատարեն․․․Պատգամավորը գնում է ոստիկանություն՝ լարում են, մտնում է Քննչական, թքում վրեն, հանում են դուրս, ուզում ա բարձրանա դիրքեր, ասում են՝ ընդհանրապես դու ո՞վ ես․․․Իրենք իրենց մեքենայով չեն կարողանում մտնել ԱԺ-ի տարածք, միլիցեքը ծեծում-ջարդում-փշրում, մեր են քրֆում, հեր են քրֆում, գցում են քացու տակ՝ ոչ մի պատասխանատվություն, այսինքն՝ էդ դեպուտատները սկի իրենք իրենց չեն կարողանում պաշպանել, ժողովուրդը ո՞նց ա գնալու սրանց ընտրի, ես չեմ կարողանում հասկանալ․․․ Ո՞նց․․․Ու լինելով իբր թե ընդդիմադիր պատգամավոր, մի հատ դրանց կյանքի բարեկեցության բարգավաճումը նայեք, բիզնես պրոեկտները նայեք․․․Սաղին արդարացրին՝ Ռոբիկին արդարացրին, Սերժիկին արդարացրին, Տարոն Մարգարյանին ոչ թե կուլակաթափ արեցին, այլ նույնիսկ նրա ու մյուսների երեխեքին բանակ չտարան էդպես էլ․․․Եթե էսքանից հետո մարդիկ պիտի գնան՝ սրանց ընտրեն, էլ ես ի՞նչ ասեմ էս ժողովրդին․․․