Դիտեք նաև՝
Արդեն մի քանի տարի է ինչ քննարկվում է Women’s club-ի դերասաններ Տոմա Պետրոսյանի և Պոնչի՝ Տարոն Իսպիրյանի սիրո պատմությունը։ Ե՛վ Տոման և՛ Պոնչը այս ընթացքում չեն հաստատել, որ միասին են։ Սակայն ամեն բան ավելին քան պարզ է։
Ու ահա, դերասանուհին օրերս «Կնոջ օրագիր» հաղորդման հյուրն էր և հարցազրույցի ժամանակ անդրադարձել է մի քանի հարցի՝ այդ թվում նաև հաստատել է, որ ինքն ու Պոնչը միասին են։
ՍթարՆյուզ-ն է գրում ու մանրամասնում․ « Հաղորդավարուհու այն հարցին, թե Տոման ցանկություն չունի՞ ընտանիք կազմելու, դերասանուհին պատասխանեց.
«Հա իհարկե, ես շատ երեխայասեր աղջիկ եմ, ուղղակի երևի ինձ մոտ ժամանակի պակաս կար անձնական կյանքով զբաղվելու համար, տարվել էի բեմով ինչպես և շատ -շատերը մեր մասնագիտության մեջ։ Բայց էնպես չէ,որ տոտալ ցանկությունը բացակայում է։ Ես շատ լավ եփող-թափող աղջիկ եմ»։
Այս պատասխանից հետո Լուսինե Թովմասյանը որոշեց ուղիղ հարցադրում անել՝ ասելով.
«Եկեք ներխուժենք ձեր անձնական կյանք։ Երևի թե բոլորին արդեն հայտնի է, քո և Պոնչի բացահայտ հարաբերությունների մասին, չե՞ք մտածում արդեն ընտանիք կազմելու մասին»։
Հարկ է նշել, որ այս ուղիղ հարցը Տոմային շփոթեցրեց ու նա փորձեց ոչինչ չասել, բայց դրանով արդեն հաստատեց տարածվող լուրերը։
«Գիտեք, անձնական թեման, ես երբեք չեմ բարձրաձայնում ու դա միշտա էդպես ա եղել, նույնիսկ, երբ ես հանրային չէի դրա մասին խոսել չէի սիրում, որովհետև ես շատ լուրջ եմ այդ ամեն ինչին վերաբերում, շատ փայփայում եմ իմ անձնական կյանքը։ Դրա համար ժամանակը կգա բոլորը ամենինչ կիմանան, երևի թե»։
Տոման նաև խոսեց կնոջ և տղամարդու հարաբերություննների մասին և նշեց, որ այո՛, իր համար կաևոր են մարդկային լավ որակները, բայց ընդհանուր առմամբ կնոջ և տղամարդու մեջ կարևոր է քիմիան։
Դերասանուհին հստակ կարողացավ նշել միայն այն ինչը չի սիրում տղամարդկանց մեջ.
«Երևի թե, տղամարդկանց մեջ դուրս չի գալիս կանացի թուլությունները, երբեմն նկատում եմ բաներ, որոնք դաժե իմ մեջ չկան ու եթե տղամարդու մեջ կան կանանց բնորոշ գծեր ես սկսում եմ զգուշանալ նրանցից»։
Ահա այսպիսի անկեղծ պատասխաններ է տվել Թամարա Պետրոսյանը, ով, ի դեպ, կարող ենք նշել,որ հարցազրույցների գրեթե չի մասնակցում»։
Դիտեք նաև՝