▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տոնական հրավառությունից հետո այրվել է Հաղթանակ զբոսայգու հարակից տարածքը

Ֆոտոլուրը հրապարակել է լուսանկարներ` տեղեկացնելով, որ տոնական հրավառությունից հետո այրվում է Երևանի Հաղթանակ զբոսայգու հարակից տարածքը:

Այս տեղեկությունը հաստատել են Արտակարգ իրավիճակների նախարությունից:

Հոկտեմբերի 19-ին, ժամը 22։06-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի փողոցում՝ Մատենադարանի հետնամասում, այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:03-ին, մարվել՝ 23:31-ին:

Այրվել է մոտ 4000 քմ խոտածածկույթ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին