Ադրբեջանցի օգտատերերը խոսում են 17 հոգու մահվան մասին։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է ՀՀ Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ Արծրուն Հովհաննիսյանը։
«ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը խոսում է նոր բարենպաստ դիրքերի զբաղեցման մասին, իսկ ադրբեջանցի օգտատերերը երկու դիրքի կորստի և 17 հոգու մահվան մասին»,- գրել է նա։
Նշենք, որ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն էր տարածել՝ գրելով.
«ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մշտական կապի մեջ է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշչիկի հետ:
Վերջին զրույցի ընթացքում պաշտպանության նախարարը տեղեկացրել է, որ հայկական բանակային զորամիավորման անձնակազմն ու հրամանատարությունը հրահանգավորված են դեռևս պահպանել զսպվածություն, իսկ հակառակորդի` ՀՀ սահմանների ուղղությամբ սադրանքների պարագայում` արձագանքել ըստ անհրաժեշտության` ընդհուպ մինչև նոր բարենպաստ դիրքերի զբաղեցում»