Կարին Հովհաննիսյանի՝ «Ես մենակ չեմ» ֆիլմի օգտին կարելի է առցանց քվեարկել (այստեղ): Աշխատանքը մասնակցում է Տորոնտոյի միջազգային խոշոր կինոփառատոնին, որն ամեն տարի ունենում է շուրջ 480 հազար հանդիսական: Այս տարի անցկացվելու է 44-րդ անգամ: Մեկնարկելու է սեպտեմբերի 5-ին, ավարտվելու է 15-ին: «Ես մենակ չեմ»-ի համաշխարհային պրեմիերան այս կինոփառատոնի շրջանակներում տեղի է ունենալու սեպտեմբերի 7-ին: Բացի այս աշխատանքից՝ վավերագրական ֆիլմերի բաժնում կա եւս 29:
Հայտնի ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ ԹանկյանըՍերժ Թանկյանը ֆիլմի գլխավոր պրոդյուսերն ու սաունդթրեքի հեղինակն է:
«Անցած տարի Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, Թավշյա հեղափոխությունն ուղղակի հրաշք էր, որը ազատեց մի ամբողջ ազգի քառորդ դար տևած դժբախտություններից, որոնք ծագել էին հետխորհրդային օլիգարխական ռեժիմի արդյունքում, և դարձրեց Հայաստանը առաջադեմ, ժողովրդավարական հասարակություն ունեցող մի երկիր, որը հայտնվեց նաև Time ամսագրի էջերում:
Մենք կարողացել ենք մեր դոկումենտալ՝ «Ես մենակ չեմ»/«I Am Not Alone» ֆիլմում ամբողջացնել ու ցույց տալ այս յուրահատուկ հեղափոխության դրաման ու ընթացքը` ներկայացնելով նաև այն կախարդական բանալին, որը տանում է դեպի քաղաքացիական անհնազանդության մի նոր ձև, ինչը կարող է փոխել հասարակության՝ սեփական անարդար կառույցների դեմ ապստամբելու ճանապարհը»,-ֆեյսբուքյան իր էջում ֆիլմի մասին գրել էր Սերժ Թանկյանը:
Ֆիլմում տեղ են գտել մի շարք հարցազրույցներ, որոնք տվել են ՀՀ վարչապետ Նիլկոլ Փաշինյանը, վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, Հայտնի ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը, քաղաքական գործիչ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ ուրիշներ: