▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Թորոսյանը հայտարարում է, որ 1 շաբաթից միգուցե պարզ լինի դպրոցները իզուր են բացվել»

«Պարացելսուս» հասարակական կազմակերպության նախագահ, բժիշկ Նունե Ներսիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Նայում էի կառավարության նիստը ու մտածում ՝ լամ թ՞ ե խնդամ։ Չէ իսկապես մեզ բիոզանգվածի տեղ են դրել։ Խոսում են կորոնավիրուսի պայքարի թվերից, որ թափանցիկ է , խոսում են կրկին դիմակներից , որ արդյունավետ է , խոսում են կարգ ու կանոնից , խստացումներից ու միայն խոսում ու խոսում։ Իսկ խոսուն թվերը խոսում են տարածաշրջանում վարակակիրների թվով առաջատար լինելու մասին ։ Թորոսյանը հայտարարում է, որ մեկ շաթաթից միգուցե պարզ լինի դպրոցները իցուր են բացվել:

Իսկ ամենայն հայոց համաճարակաբան Նիկոլը հայտարարում է , որ Եվրոպայուն սկսվել է կորոնայի երկրորդ ալիքը և Հայաստան անպայման այն կթևակոխի։ Ժողովուրդ ջան սրանք մեզ նախապատրաստում են երկրորդ ալիքին, առաջին ալիքը «պատվով» հաղթահարեցինք։ Իմիջայլոց կարծում եմ միայն խոսելով չէ, տեղադրեմ ըստ տարիների մահացության ցուցանիշները, ինքներդ դատեք։

Չէ ուզում եմ հասկանալ դեռ ինչքան էք հանդուրժելու այս ամենը ժող. ջան։

Հ.Գ . Ոնց հասկանում եմ այս աշնանն էլ գրիպի բռնկում չի լինելու: Կեցցե գրիպի պատվաստանյութը, իսպառ հիվանդությունը վերացրեց»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին