ԱՀ նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան եթերում քիչ առաջ հայտնել է, որ ադրբեջանցիները կրկին քաղաքացու են առևանգել. «Մոտ մեկ ժամ առաջ անցակետից մի հատ 22 տարեկան տղա ուսանողի են տարել թուրքերը. մեկին տարել են, երկրորդին հարցաքննում են: Ռուս խաղաղապահների ներկայությամբ, որոնք անց էին կացնում ուսանողներին ու իրենց քաղաքացիներին, տեղի է ունենում նման դեպք»,- նշել է Պետրոսյանը:
Թարմացված. Ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքում գտնվող ապօրինի անցակետում առևանգել է ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախից Հայաստան գնացող Ալեն Նելսոնի Սարգսյանին՝ ծնված 2001թ.: |
Աղբյուրը` ԱՀ տեղեկատվական շտաբ