Հասարակական, քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան էջում ասուլիսից հատված է հրապարակել՝ գրելով․ «Թոշակառուներ ջան, տեսեք սրանք ոնց են ղժժում ձեզ վրա»։ Նա խոսել է թոշակառուների նկատմամբ կառավարության վերաբերմունքի մասին․ «Ես ամաչում եմ, երբ այս կառավարությունն ուղղակիորեն հեգնում է մեր թոշակառուներին։ Որոշում են ընդունել, որ մեր թոշակառուները եթե ցանկանում եմ, կարող են իրենց թոշակով անգամ Միացյալ Նահանգներում ներդրում անել։ Ինչ է սա, եթե ոչ հեգնանք ու ծաղր մեր թոշակառուների հասցեին։ Մարդիկ 30-40 հազ․ թոշակով հաց ու կարտոֆիլ հազիվ են կարողանում գնել, նույնիսկ տներում գազն ու հոսանքը անջատում են, չեն ջեռուցում, որովհետև չեն կարողանում վճարել, մեր կառավարությունն ասում է՝ թոշակառուներ ջան, եթե ուզում եք, ձեր էդ 30-40 հազար դրամը կարող եք ներդրում անել անգամ Միացյալ Նահանգներում։ 2025 թվականի բյուջեում 200 մլն դոլար նորից դնում են պարգևավճարների համար, բայց ոչ թոշակն է բարձրանում, ոչ նվազագույն աշխատավարձը։ Եվ սա այն դեպքում, երբ Արժույթի միջազգային հիմնդարամը մի քանի օր առաջ Հայաստանի համար կանխատեսել է ՀՆԱ-ի կտրուկ անկում, գործազրկության աճ և խայտառակ գնաճ։ |
«Թոշակառունե՛ր ջան, տեսեք սրանք ոնց են ղժժում ձեզ վրա»․ Նաիրա Զոհրաբյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet