Դիտեք նաև՝
Մոդել Լյուսի Հայրապետյանը մշտապես աչքի է ընկնում իր անկեղծ լուսանկարներով ու դրանց կից արված անկեղծ գրառումներով։
Նա ամենաքննարկված կերպարներից մեկն է հայկական շոուբիզնեսում։
Օրեր առաջ , հեռուստահարցազրույցի ընթացքում, Լյուսին անդրադարձել է իր բաց հագնվելուն և գեղեցիկ ապրելու ցանկությանը։
Լյուսին նշել է, որ սովորել է քննադատություններին և նույնիսկ եթե դրանք պակասում են նա նոր հրապարակում է անում՝ այնպիսին, որը հաստատ կքննարկվի և ուշադրության կենտրոնում կհայտնվի։
«Քննադատություններ միշտ լինելու են, ուստի ես ուզում եմ ապրել էնպես, ինչպես ուզում եմ»,- նշել է մոդելը։
Լյուսին նաև խոսել է իր նպատակների մասին՝ նշելով հետևյալը.
«Նպատակներս իրականում շատ են, հիմա հաճախ եմ լինում Դուբայում, երևի նկատել եք, որովհետև տուն եմ ձեռք բերել Դուբայում, կարող եք շնորհավորել։ Տունը, իրականում դեռ պատրաստ չի այն պատրաստ կլինի երկու տարվա ընթացքում պետք է վճարեմ ու պատրաստ կլինի ու հանձնեն ինձ։
Ուղղակի Հայաստանում՝ տարեվերջին, ու երբ պիտի գա Սեպտեմբերը մի հատ նորից քաոս ա սկսվում, բոլորիս մոտ մի հատ ստոպ ա լինում ցավը ու կորուստը շատանում ա ու ես հասկացա որ չեմ ուզում էստեղ գնեմ, տունս թող լինի դրսում մինչև կհասկանամ՝ հետո ինչ կլինի։
Բայց վաղուց էի մտածում բնակարան ձեռք բերլու մասին»,- անկեղծացել է Լյուսի Հայրապետյանը։
Դիտեք նաև՝