▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Տունտունիկն ավարտված է. կանգնած ենք լինել-չլինելու վտանգի առաջ». Վահե Գասպարյան

«30 տարվա մեր՝ սխալ ուղղությամբ շարժվելը բերեց այսօրվան: Այո՛, տունտունիկն ավարտված է. մենք կանգնած ենք լինել-չլինելու, պետականություն ունենալու-չունենալու վտանգի առաջ»,- այսօր՝ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ազգային ժողովրդավարական բևեռ»-ի անդամ Վահե Գասպարյանը:

Նրա խոսքով՝ բոլոր քաղաքական ուժերն այժմ «ինչ-որ մեկի պատվերն են կատարում ու աթոռակռիվ են տալիս, ուստի պետք է ապավինել միայն ազգային ուժերին և ժողովրդի խոհեմությանը»:

«Մինչև չլինեն համակարգային փոփոխություններ, ոչինչ չի փոխվի...: Եթե արտահերթ ընտրությունները նորից հապճեպ իրականացվեն, ապա այդ խորհրդարանը, ինչպես այս մեկը, երկար կյանք չի ունենա, քանի որ խորհրդարանում ներկայացված կլինեն նախկին համակարգը ներկայանող ուժեր: Եթե մենք ուզում ենք ունենալ իրոք այն խորհրդարանը, որը բխում է ժողովրդի սրտից, պարտավոր ենք անցումային շրջանի տրամաբանությունից և պահանջներից բխող փոփոխություններ անել, նոր գնալ ընտրության»,- ասաց նա՝ ընդգծելով, որ նոր Սահմանադրություն է պետք, «Ընտրական օրենսգրքում» իրական բարեփոխումներ են պետք, քաղաքական լյուստրացիա, «Կուսակցությունների մասին» նոր օրենք և այլն:

Ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին