Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի գրառումը.
«Վերջին չորս տարիներին Թուրքիան և Ադրբեջանը մշտապես աջակցել են Հայաստանի դե-ֆակտո իշխանության պահպանմանը:
Դա երևաց թե´ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությունից հետո պաշտոնական թուրքական դատապարտող կոչերով, թե´ տարբեր առիթներով հայ ազգային գործիչների հետապնդման հարցում սինխրոն աշխատանքով, թե՛ ազգային ուժերի բողոքի ցույցերի մշտական դատապարտմամբ, և թե՛ այլ բազմաթիվ ձևերով:
Ավելորդ է ասել, որ թուրք-ադրբեջանական մամուլը լի է փաշինյանական իշխանության աջակցության կոչերով: Ահա մի օրինակ Ադրբեջանից, որի վերնագիրը բավական է` հասկանալու բովանդակությունը «Փաշինյանին պետք է աջակցել»:
Չի կարող Հայաստանը վերացնել փորձող թշնամական երկրի համար դրական կերպարը օգուտ լինել մեզ»: