▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրք է նա, ով մտածում էր` հանուն PR-ի կարող էի նման բան անել. Էրիկը վերականգնել է Instagram-ի իր էջը

Արդեն տեղեկացրել ենք, որ օրեր առաջ ադրբեջանցիները կոտրել էին երգիչ Էրիկի Instagram-ի էջը: Asekose.am-ի հետ զրույցի ընթացքում երգիչը նշել էր. «Ցավալի ու դառը զգացողություն է, որ թշնամին կոտրել է իմ էջը, այս պահին այն իր ձեռքում է, ինչի արդյունքում կարող է կեղծ ինֆորմացիաներ տարածել: Մոտ մեկ օրվա ընթացքում կկարողանանք վերականգնել ու հետ բերել իմ էջը: Ապրիլյան քառօրյայի մոտ օրերում ենք՝ սկսել են իրենց կեղտոտ գործերը: Պատերազմը երկու հարթակով է ընթանում՝ սահմանային և տեղեկատվական: Եթե մենք հաղթող ենք դարձել առաջինում, ուրեմն կհաղթենք նաև երկրորդում»:

Այսօր Tert.am-ի հետ զրույցում երգիչը նշել է, որ արդեն վերականգնել է իր էջը: 

«Շատ ուրախ եմ, որ էջս վերականգնվեց, ոչ թե փակվեց։ Եթե փակվեր, ես  ինձ պարտված կզգայի։ Երբ իրենք իրենց դրոշն էին տեղադրել իմ էջում, ես երազում էի էջս վերադարձնելու և մեր դրոշը տեղադրելու մասին,– ասաց երգիչը, ում առաջին քայլն էջը վերադարձնելուց հետո հենց դա է եղել։ –Որպես լոքեյշն` հատուկ նշել եմ Ստեփանակերտ, Արցախի Հանրապետություն։ Որոշել եմ այս օրերին էջումս տեղադրել մեր երկրի, Արցախի, մեր հերոսների հետ կապված ամեն ինչ»։

Էրիկը նկատեց, որ հայերի համար երբևէ բարդ չի եղել ադրբեջանցիների դեմ պայքարը, քանի որ հերոսներ շատ ունենք։ «Ադրբեջանցիների, թուրքերի հետ կապված ամեն ինչ հեշտ ենք հաղթահարել` շնորհիվ մեր հերոս տղերքի։ Այս միջադեպը համարում եմ փոքրիկ, որովհետև մեր պայքարը սահմանում է, որտեղ մեր հերոսները հաղթում են։ Սա էլ 21-րդ դարի պատերազմն էր, որում հաղթեցինք։ Իրենք փորձում էին իմ էջի միջոցով տարածել իրենց ինֆորմացիան, բայց այստեղ էլ հայը չկոտրվեց։ Իմ բոլոր հետևորդները` հայերը, իմ կողքին էին»,– նշեց նա։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին