▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրք հայտնի դերասանուհին ամուսնացել է հայ գործարարի հետ

Թուրք հայտնի դերասանուհի Սոնգյուլ Օդենը, որին հատկապես մեծ ճանաչում է բերել «Մարգարիտ»  հեռուստանովելը, ամուսնացել է Թուրքիայում ծնված և այնտեղ բնակվող հայի՝ Արման Բիչակչյանի (Արման Բիչակչի) հետ:

Այս մասին գրել է «Արևելք» լրատվականը:

Լրատվականը հայտնել է, որ թուրքական մամուլը, ներկայացնելով լուրը,  նշել է, որ երջանիկ զույգը չորս տարի ընկերություն է արել, հետո ամուսնացել՝ կազմելով գեղեցիկ ընտանիք:

Պսակադրության համեստ արարողությունն իրականացվել է Պեշիկթաշի քաղաքապետարանի ամուսնությունների գրանցման բաժնում:

/filemanager/uploads/2020/07/week-5/Turq_derasanuhi.jpg

Արման Բիչակչին գործարար է: Նա աշխատում է աշխարհահռչակ հայ ոսկերիչ Սևան Բիչակչիի հետ, որին անվանում են «Մատանիների տիրակալ»: Արմանը Սևան Բիչակչիի զարմիկն է: Փեսացուի հայրը Պոլսի հայ հոգևորականներից է՝ Տ. Զավեն Բիչակչյանը:

Սոնգյուլ Օդենը 41 տարեկան է:

Թուրք յայտնի դերասանուհին ամուսնացած է հայու հետ. Լուսանկարներ

2005-ից 2007 թվականները թուրքական և արաբական հեռուստատեսությամբ ցուցադրված «Մարգարիտ» հեռուստանովելից հետո դերասանուհուն անվանել են «Արևելյան երազների թագուհի»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին