▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրք հովիվը կրակ էր բացել ռուս սահմանապահների ուղղությամբ

Արդեն տեղեկացրել ենք, որ  թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը տեղեկություն էր տարածել այն մասին, որ հուլիսի 31-ին Կարսի բնակիչ 35-ամյա հովիվ Մուսթաֆա Ուլքերը  պետական սահմանը հատելիս վիրավորվել էր և հաջորդ օրը մահացել:

Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցները, անդրադառնալով միջադեպին, նշել էին, թե «կրակն արձակել են Հայաստանի զինված ուժերի զինծառայողները»։ 

Հետագայում պարզվեց, որ հովիվը վիրավորվել էր ռուս սահմանապահների արձակած գնդակից:

Դեպքին արձագանքել է նաև Թուրքիայի ԱԳՆ-ն` մասնավորապես շեշտելով, որ «իրենց անմեղ քաղաքացուն հասարակ մի սահմանախախտության պատճառով կրակել և  սպանել են»:

ИТАР-ТАСС գործակալության թղթակցին ՌԴ ԱԴԾ (ФСБ) Սահմանապահ ծառայության մամուլի խոսնակ Սերգեյ Գրեչինը հայտնել է, որ Մուսթաֆա Ուլքերը կրակահերթ է բացել ռուս սահմանապահների ուղղությամբ և փորձել է ներխուժել հայկական տարածք: Որից հետո միայն ռուս սահմանապահները կրակ են բացել:   

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին