«Հայկական ավիաուղիներ» ընկերությունը, որը ներկա պահին Հայաստանում կոմերցիոն նպատակներով օդանավ շահագործելու իրավունք ունեցող 9 փոխադրողներից մեկն է, միակն է հայկական ավիացիայում, որի սեփականատերերի մեջ թուրք կա: Ավելին՝ այս ավիաընկերությունը փոխկապակցված է թուրքական արմատներով մեկ այլ ընկերության հետ: Այս մասին գրում է «Հետքը»։
Հիշեցնենք, որ 2021 թ. փետրվարին հիմնադրված «Հայկական ավիաուղիներ» ՍՊԸ-ն ոչ մի առնչություն չունի 1990-ականների Հայաստանի ազգային ավիափոխադրող «Հայկական ավիաուղիներ» պետական ՓԲԸ-ի հետ, որը սնանկ է ճանաչվել 2003-ին եւ լուծարվել 2020-ի դեկտեմբերին: Դրանից հաշված շաբաթներ անց ավիատոր Արարատ Սարգսյանը գրանցել է «Հայկական ավիաուղիներ» ՍՊԸ-ն եւ որպես տարբերանշան ընտրել լուծարված «ՀԱՈւ»-ի երբեմնի հայտնի լոգոն: 2022-ի դեկտեմբերին Սարգսյանի ընկերությունը Քաղավիացիայի կոմիտեից (ՔԱԿ) օդանավ շահագործողի վկայական (ՕՇՎ) է ստացել, ինչը նրան իրավունք է տալիս կոմերցիոն նպատակներով թռիչքներ իրականացնել:
Ներկայում «Հայկական ավիաուղիները» Երեւանից թռիչքներ է իրականացնում դեպի Մոսկվա, Սոչի, Սամարա, Ստամբուլ: Ըստ ընկերության ֆեյսբուքյան էջի՝ նախատեսվում են նոր չվերթեր դեպի Դելի, Թեհրան, Բեյրութ, Բաթում:
Արարատ Սարգսյանը, որը հիմնադրման պահից նաեւ ընկերության տնօրենն է, մինչեւ 2023-ի հունվարը միակ սեփականատերն էր: Սակայն այս տարեսկզբին ՍՊԸ-ում հայտնվել են նոր փայատերեր, ինչը, մեծ հաշվով, անակնկալ չէ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում