Մեզանում սերիալամանիան պարբերաբար փոխում է իր աշխարհագրությունը, Բրազիլիայից, Վենեսուելայից, Ուրուգվայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից ու այլ վայրերից հասնելով Հայաստան: Իսկ այժմ քաղքենիական մշակույթում նորաձև է թուրքական սերալների դիտումը, ես կասեյի, մարսումը:
Հայտնի է, որ կինոն իր տարբեր ժանրերով ու մատուցման ձևերով (բազմասերիանոց ֆիլմ, սերիալ), ըստ էության քարոզչության հիանալի ձև է: Իսկ այսօր մեր սերիալամանները, այդ սերիալների միջոցով սպառում են մուսուլմանական մշակութային ու նաև կրոնական սովորույթները:
Շատերը կհիշեն «Կլոն» սերիալը: Այդ ֆիլմի քարոզչության իմաստը Ղուրանի տեքստը մարդկանց հասցնելն էր, որը համեմված էր նրանց առօրյայով ու կենցաղով: Ի դեպ, մի միտում հաստատ նկատվեց այդ սերիալի ցուցադրման ժամանակ, միանգամից տոնավաճառներում հայտնվեցին սերիալում ցուցադրված ոճի հագուստներ ու զարդեր: Սա պարզապես մի տիպիկ օրինակ: Իսկ ընդօրինակումn անթաքույց դրսևորումներ ունենում է թե՛ ոճական և թե՛ վարվելակերպի ու խոսակցականի մեջ:
Չեմ խոսում սերիալների սյուժեի և բառապաշարի մասին, թերևս դա քննարկման այլ թեմա է: Սակայն, այն, որ մեզանում գորակշռող է դարձել թուրքական շատ արտադրանքների սպառումը ակնհայտ փաստ է. թուրքական հագուստ, թուրքական սննդամթերք, թուրքական սերիալներ և այլն, և այլն: Ու այսքանից հետո թուրքական դրոշը վառելու իմաստը չեմ հասկանում:
Այս երևույթն ինչպես, որ աննկատ մտնում է մեր հանրության լայն շերտերի մեջ, այդպես էլ աննկատ, սկսում է փչացնել ու նեխման ենթարկել հայկականը, այնպես, ինչպես մի փոքրիկ աննկատ որդ կարող է փչացնել մի ողջ ձմերուկ:
Բացի այն է, որ թուրքական սերիալները փչացնում են, այլ նաև սխալ ուղու վրա են դնում շատերի մտածելակերպը՝ դառնալով քննարկման առարկա: Ծանոթներիցս մեկը պատմեց, որ երկու քաղքենիներ այդ սերիալի շուրջ խոսակցություն ծավալելով՝ միմյանց ասում են. «մենք թուրքերին անընդհատ քննադատում ենք ու թերագնահատում, բայց նայելով այս սերիալը հասկանում ենք, որ նրանք իրենց կանանց լավ են պահում»:
Սա ինչ է, եթե ոչ ապակողմնորոշում: Սերիալն այն ձևն է որով հենց ուզում են հասնել իրենց ցանկալի էֆեկտին, իսկ այդ երկու քաղքենիների խոսակցությունն արդեն ապացուցում է, որ իրենց ցանկալի արդյունքին աստիճանաբար հասնում են: Սերիալի միջոցով կարծիք չեն կազմում մշակույթի մասին, բայց սերիալի միջոցով մշակույթ քարոզում են:
Հարգելի հայ սերիալամաններ, թե դուք սերիալի մեջ ինչն եք նայում, դուք գիտեք, բայց այն ամբողջովին մուսուլմանականացնում է ձեր ենթագիտակցությունը:
Սա լուրջ խնդիր է, պետք է այս ուղղությամբ ցուցաբերել ազգային մոտեցում: Արտադրել ու որակյալ արտադրանք մատուցել հանրության տարբեր շերտերին, որպեսզի մենք օտարինը սպառելու ցանկություն չունենանք: