▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքական սերիալում ցուցադրված քարտեզում Արցախը և Ադրբեջանը ներկայացվել են որպես Հայաստան

Թուրքական «ATV»-ի «Akıncı» հեռուստասերիալի վերջին սերիայում ցուցադրվել է տարածաշրջանի քարտեզը, որում  Արցախի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության տարածքների վրա գրված է  եղել Armenia (Հայաստան):

/filemanager/uploads/2021/04/week-3/qartez.jpg

Այս մասին գրում է Ermenihaber.am-ը:

Միջադեպը մեծ աղմուկ է բարձրացրել Թուրքիայում և Ադրբեջանում, լրատվամիջոցները շտապել են արձագանքել այդ սկանդալին՝ այն որակելով տեխնիկական լուրջ սխալ։  

Չնայած սոցցանցերում հեռուստասերիալի աշխատակազմի հասցեին հնչած սուր քննադատություններին՝ «ATV» հեռուստաընկերության և հեռուստասերիալի ղեկավարությունը որևէ պարզաբանում չի տվել։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին