Եթե մենք պետք է անցնենք սոցկայքերում անձնական գրառումների մակարդակի, մենք չենք կարող Հայաստանը սահուն կերպով այլ հարթակ տեղափոխել: Ռիսկեր ցանկացած գործընթացում կա: Այստեղից, եթե Սեւան գնաք մեքենայով, այդտեղ էլ ռիսկ կա»,-այս մասին այսօր՝ հունվարի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանը՝ անդրադառնալով հայ-թուրքական բանակցություններին, որոնց առաջին հանդիպումը գնահատվել է կառուցողական:
Լրագրողի դիտարկմանը, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման դեպքում կարող է Թուրքիան տնտեսապես գրավել Հայաստանը, ՔՊ-ական պատգամավորն ասաց. «Ես այստեղ կուզեմ մի քանի հարթակ դիտել. Նախ այն հայ մարդիկ, որոնք ծնվել են այնտեղ, որտեղ հիմա Թուրքիայի պետությունն է, եւ տասնյակ հարյուրավոր սերունդներով այնտեղ են ապրել, ես որքան գիտեմ, Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաներն ասել են, որ հայերը այստեղ տնտեսապես շատ լավ են իրենց զգում: Երկրորդ, մեր սահմաններից այն կողմ, Ղարս եւ այլ տարածքներում մինչեւ 200 կմ, այտդեղի բնակչությունը շատ ծառայություններից օգտվելու է ՀՀ-ում: Դրա համար ես ինքս էլ այդպիսի մեսիջ եմ ուղարկել մեր բժշկական ձեռնարկություններին, որ ամենաժամանակից սարքավորումները ձեռք բերեն, որոնք արհեստական ինտելեկտով են աշխատում: Նկատի ունեմ տոմոգրաֆիայի եւ այլ սարքերը:
Այդ դեպքում մեր բժիշկները բավական լավ կրթություն ունեն եւ հնարավոր է, որ այդտեղի բնակիչները, Գյումրիից օգտվեն, իսկ Մարգարայի կողմից նաեւ Երեւանից օգտվեն: Մենք էլ օգտվելու ենք ծառայություններից, որոնք իրենց մոտ են զարգացած»: