Ոստիկաններն այսօր՝ փետրվարի 23-ին, կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ փորձել են բռնի ուժով բերման ենթարկել Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանին, որը միացել էր բողոքի ցույց իրականացնող քաղաքացիներին: Սակայն Սաղաթելյանին, այնուամենայնիվ, հաջողվել է հասնել ՀՅԴ գրասենյակ.

«Թուրքի լամուկներն ու բոլորը պատասխա՛ն են տալու: Էս խուժանություն ա: Խոստանում եմ՝ Նիկոլին օրուարև չեմ տալու»,- լրագրողների հետ զրույցում ասել է Իշխան Սաղաթելյանը, ով ոստիկանության գործողությունների հետևանքով մարմնական վնասվածքներ էր ստացել:
Վերջինս կոչ է արեց քաղաքացիներին այսօր՝ ժամը 18:00-ին, հավաքվել Արամ Մանուկյանի արձանի մոտ:


