▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիա տանող ճանապարհները կնորոգվեն

2019 թվականին Հայաստանի կառավարությունը դրամաշնորհային համաձայնագիր էր կնքել Եվրոպական ներդրումային բանկի հետ։

Ըստ այդ համաձայնագրի, Եվրոպական ներդրումային բանկը Հայաստանի Կառավարությանն է հատկացնելու 4.25 միլիոն եվրո՝ «Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման» ծրագրի իրականացման համար։

Ըստ ՀՀ Կառավարության ստանձնած պարտավորության՝ 4.25 մլն եվրոյով պետք է Հայաստանում նվազեցվեն ճանապարհային տրանսպորտի հետ կապված պատահարները, վնասվածքների և մահվան ելքով դեպքերի ցուցանիշները։

Պետք է իրականացվեն նաև ճանապարհային անվտանգությունն ապահովող այլ միջոցառումներ, գրում է 168-ը։

Դրամաշնորհային ծրագրով նախատեսված աշխատանքներն իրականացվելու են հետևյալ բաղադրիչներով.

Հ-8 հանրապետական ճանապարհի և Մ-5 Երևան-Արմավիր-Թուրքիայի հետ սահման միջպետական ճանապարհի վրա նախանշված 9 վտանգավոր կետերի անվտանգության հետ կապված աշխատանքներ,

Մ-2 և Մ-4 միջպետական ճանապարհների վրա նախանշված 9 վտանգավոր կետերի անվտանգության հետ կապված աշխատանքներ։

Մ-3, Հ-30, Հ-63 և Հ-69 միջպետական և հանրապետական ճանապարհների վրա նախանշված 5 վտանգավոր կետերի անվտանգության հետ կապված աշխատանքներ

Մ-2, Մ-3, Մ-4, Մ-11, Մ-12, Մ-16, Հ-8, Հ-53 միջպետական ճանապարհների վրա նախանշված 23 վտանգավոր կետերի անվտանգության հետ կապված աշխատանքներ

Մ-6, Մ-5 միջպետական և Հ-8 հանրապետական նշանակության ճանապարհների վրա ճանապարհային անվտանգության իրազեկման գովազդային վահանակների տեղադրում,

Նշենք, որ դրամաշնորհային համաձայնագրի վերջնաժամկետը 2023թ. դեկտեմբերի 21-ն է։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին