▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիան և Ադրբեջանը հանդես են գալիս Հայաստանի հետ նորմալ բարիդրացիական հարաբերությունների օգտին․ Բայրամով

«Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով աջակցություն է հայտնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Մենք դրական ենք գնահատում Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչների նշանակումը և նրանց անցկացրած երեք հանդիպումները»,֊ APA-ի փոխանցմամբ՝ այս մասին Anadolu-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

http://asekose.am/filemanager/uploads/2021/04/week-5/Bayramov.jpg

«Սա Թուրքիայի և Ադրբեջանի դրական մեսիջների օրինակն է Հայաստանին։ Թուրքիան և Ադրբեջանը բացահայտ ասում են Հայաստանին, որ մենք դրա հետ խնդիրներ չունենք։ Մենք կողմ ենք Հայաստանի հետ նորմալ բարիդրացիական հարաբերություններ կառուցելուն, և եթե Հայաստանը համապատասխան քայլեր ձեռնարկի, հարգի միջազգային հանրությանը, օրենքը, ճիշտ գնահատի տարածաշրջանի իրողությունները, այս ճանապարհով հնարավոր կլինի լավ արդյունքների հասնել»,- ասել է  Բայրամովը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին