Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Էրդողան. «Հաջորդ շաբաթ, Աստվածն առաջ, նորից կլինենք Ադրբեջանում: Այդ հաղթանակը կարևոր իրադարձություն էր ոչ միայմ Ադրբեջանի, այլև Թուրքիայի համար»:
Նախապես հայտնի էր, որ Էրդողանը մասնակցելու է Արցախի ժամանակավորապես օկուպացված տարածքում` Վարանդայում (Ֆիզուլի) օդանավակայանի բացմանը: Թուրքիան լիարժեք հաստատվում է ՀՀ արևելյան սահմանին: Հայաստանի շրջափակումը շարունակվում է «ապաշրջափակում» գեղեցիկ բառի ներքո»: