Թուրքիայի սահմաններից 16 կմ հեռավորության վրա գտնվող Հայաստանի Մեծամորի ատոմակայանի հետ կապված միջոցներ ձեռնարկելու պահանջով կոչ է հնչել Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նիստում։
Թուրքիայի խորհրդարանում ընդգծվել է, թե «ատոմակայանը, իր շահագործման ժամկետի ավարտի պատճառով, վտանգ է ներկայացնում ողջ տարածաշրջանի համար»։ Այս մասին գրում է Anadolu թուրքական լրատվական գործակալությունը։
Նշվում է, որ Թուրքիան դիմել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը` նախկին ԽՍՀՄ-ի ժամանակներում կառուցված ատոմակայանի շահագործումը դադարեցնելու խնդրանքով։