▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիայի անունը կարող է փոխվել.Թուրք ընդդիմադիր գործիչ

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժը հանդիսացող «ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) պատգամավոր Բարըշ Յարքադաշն իշխող կուսակցության ներսում քննարկվող թեմաներից ուշագրավ մանրամասներ է գաղտնազերծել: Թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» թերթի կայքի փոխանցմամբ՝ Յարքադաշը մասնավորապես ասել է. «Խոսակցություններ են պտտվում, որ եթե նախագահական համակարգը հաստատվի, ապա երկիրն էլ կարող է վերանվանվել «Նոր Թուրքիա» կամ «Թուրքիայի Նախագահական Հանրապետություն»: Ըստ ընդդիմադիր գործչի՝ դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ վերջին շրջանում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) ներկայացուցիչներն այդքան հաճախ են օգտագործում «Նոր Թուրքիա» արտահայտությունը՝ փորձելով հասարկությանը հոգեբանորեն նախապատրաստել սպասվելիք փոփոխությանը:

Աղբյուր` Ermenihaber

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին