ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ես այնպիսի զգացում ունեմ, որ մարդիկ պարզապես չեն հասկանում իրենց գլխին կախված սպառնալիքի աստիճանը:
Ամբողջական ներքին ուժասպառության և իրավիճակի անհեթեթության զգացում է երբ թուրքը մեր հողում մեզ սպառնում է, մեզ խոշտանգում է, մարդկանց առևանգում է կամ փաստացի կիսում է երկիրը երկու մասի, օրինակ, փակելով Գորիս-Կապան միջպետական ճանապարհը:
Ես շարունակում եմ պնդել, որ այս ամենը հնարավոր դարձավ իշխանությունների ոչ ադեկվատ, ծայրահեղ անգրագետ և չափազանց վտանգավոր քայլերի, գնահատականների և գործողությունների հետևանքով։
Ստիպված եմ ընդհատել խորհրդարանական վեստեռնի դիտումը և պարզապես հիշեցնել, թե ինչ է իրականում տեղի ունենում:
1․ Հայ ազգը գտնվում է վտարման կամ ոչնչացման ուղղակի սպառնալիքի տակ՝ նկատի առնելով Հայաստանի տարածքով (Սյունիքի միջանցք կամ ճանապարհ) վերամիավորման Թուրքիայի և Ադրբեջանի շարունակական փորձերը։
2․ Հարյուրավոր հայ բանտարկյալներ դեռ պահվում են Բաքվում, և Ադրբեջանը չի դադարում հայերին առևանգել, ավելին, վերջին շրջանում դա անում է Հայաստանի օկուպացված տարածքներից:
3․ Թուրք-ադրբեջանական զորքերը ներխուժեցին Հայաստանի տարածք և դեռ գտնվում են մեր հողում:
4․ Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարները բացահայտորեն հավակնում են Հայաստանի ամբողջ տարածքին: Այսպիսով, նախագահ Իլհամ Ալիևը բացահայտ հայտարարում է, որ իրենք կգրավեն գրեթե ամբողջ Հայաստանը:
Արմատազուրկ վիժվածք Ալիևի այս հակահայկական դիրքորոշումը կրում է համակարգային բնույթ և հանդիսանում է Ադրբեջանի պետական դոկտրինը:
5․ Փաշինյանական իշխանությունները փաստացի պատրաստվում են դառնալ պանթուրանական խոշոր ծրագրի մի մասը և, բացի Ադրբեջանը և Նախիջևանը (Թուրքիա) կապող ճանապարհը տրամադրելուց, սահմանազատման և սահմանագծման կարգախոսների ներքո կօրինականացնեն հայկական նոր տարածքների հանձնումը:
6․ Հայաստանը պատրաստվում է Թուրքիայի հետ սահմանը բացել նաև թուրքական պայմաններով, այն է՝ Արցախի ճանաչումը որպես Ադրբեջանի մի մաս և Հայ Դատի և Հայոց ցեղասպանության գաղափարների «պատմական դաշտ» տեղափոխելու հաշվին:
Վերոնշյալը, սպառնալիքների մի փոքր մասն են, որոնց դեմ մենք կանգնած ենք այս պահին:
Խելքի եկե՛ք»։