▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիայից Հայաստան տեղափոխվածները կմեկուսացվեն Լոռու մարզում

ՀՀ պետության աջակցությամբ Թուրքիայից ավտոբուսներով Հայաստան տեղափոխված թվով 73 ՀՀ քաղաքացիները 14 օր կմեկուսացվեն Լոռու մարզի բարձրակարգ հյուրանոցներում:

/filemanager/uploads/2020/04/week-2/avtobus.jpg

Այս մասին հայտնում է Լոռու մարզպետարանի մամլո ծառայությունը։

Նրանց մարզի ղեկավարի հանձնարարությամբ դիմավորել են մարզպետարանի գլխավոր քարտուղար Արթուր Մխիթարյանը և Վանաձորի բժշկական կենտրոնի տնօրեն Վահագն Մկրտչյանը: Անմիջապես իրականացվել է քաղաքացիների բուժզննում, ջերմաչափում, և նրանք մեկուսացվել են հյուրանոցային սենյակներում:

Բոլոր ծախսերը հոգում է պետությունը. քաղաքացիներն ապահովված են 3-անգամյա սննդով, հիգիենիկ բոլոր անհրաժեշտ պարագաներով: Սենյակներում առկա է նաև հեռուստացույց դիտելու և ինտերնետից օգտվելու հնարավորություն:

Ըստ հաղորդագրության՝  քաղաքացիներն ամենօրյա ռեժիմով կգտնվեն Լոռու մարզպետարանի հոգածության ներքո։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին