▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիայում սպանվել է «Գորշ գայլերի» նախկին ղեկավարը

Անկարայում սպանվել է «Իդեալիստական ​​օջախներ» թուրքական կազմակերպության, որն առավել հայտնի է որպես «Գորշ գայլեր», նախկին ղեկավարը՝ պրոֆեսոր Սինան Աթեշը, հայտնում է Sözçü թերթը։

Նշվում է, որ Աթեշն ու նրա ընկեր Սելման Բոզքուրթը հարձակվել են զինված մոտոցիկլիստի կողմից։

Գլխից վիրավորված Աթեշը տեղում մահացել է, իսկ Բոզքուրթը վիրավորվել է ուսի շրջանում։

Հարձակվողին հաջողվել է փախչել դեպքի վայրից։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին