«Փաշինյանը քաղաքապետ ա ձերբակալում։ Իր կալիբրը քաղաքապետ ձերբակալելը չի, իր կալիբրն արդեն ոչ մի բան ա, զրոյական ա»,- այսօր՝ լրագրողների հետ զրույցում ասաց Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը։

Նա հայտարարեց, որ սյունեցիները չեն ընդունում Փաշինյանին՝ որպես երկրի ղեկավար, որովհետև «Փաշինյանը նույնիսկ չի պատասխանում Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարների՝ իր հասցեին հնչող վիրավորանքներին»։ «Հեռացի՛ր Սյունիքից ու թող մենք հանգիստ ապրենք։ Հասկանանք՝ ինչ ենք անում։ Թուրքին բերել, հասցրել ա մեր տուն»,- ասաց Մենուա Հովսեփյանը։
Դիտեք ուղիղ միացումը Սյունիքից․ թարմացվում է


