Քաղաքագետ Գեղամ Նազարյանը, ում որդին նահատակվել է Արցախյան 44-օրյա պատերազմում, ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Մի հարց եմ ուզում ուղղել իմ ընկերներին. թո՞ւրքն է Արամ Ա-ին ստիպել նիկոլին շնորհավորի ու անվանի սիրելի, թուրքն է նախարարներին ստիպում հրաժարական չտալ, իմքայլականներին մնալ այդ ամոթալի խմբակցությունում։
Թո՞ւրքն է լրատվամիջոցներին ստիպում նիկոլի ասածները լուսաբանել այնպես, կարծես ոչ Շուշի ենք հանձնել, ոչ հինգ հազար տղա նահատակել։
Թո՞ւրքն է ստիպում երկուշաբթի օրը՝ մեռելոցին օրինակելի աշակերտի, ուսանողի, աշխատակցի նման ներկայանալ դպրոց, համալսարան, հիմնարկ։
Ո՞վ է թուրքը։
Դուք գոնե գիտեք ով է թուրքը։
Հենց իմանաք ինձ կասեք։
Հա, մոռացա. թո՞ւրքն էր ստիպել հավկիթի արհեստական պակաս ստեղծել։
Չգիտեմ ձեզ էլ ինչ ասեմ։