▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թույլ չեմ տա՝ Չեչնիայի ղեկավարի պաշտոնի համար նոր թեկնածու փնտրեն. Կադիրով

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ ծրագրում է մասնակցել հանրապետության ղեկավարի ընտրություններին։ Նրա խոսքերը մեջբերում է Grozny Inform գործակալությունը։

«Երբ ժամկետը լրանա, Ալլահի թույլտվությամբ, ես նորից կգնամ ընտրությունների, և եթե ժողովուրդն ընտրի, ես կշարունակեմ աշխատել», - ասել է Չեչնիայի ղեկավարը։

Կադիրովը քաղաքացիներին հորդորել է չհավատալ այն լուրերին, թե ցանկանում են իրեն «հեռացնել» և նրա փոխարեն այլ անձի նշանակել։ Քաղաքական գործիչն ընդգծել է, որ իր տեղում «ոչ ոքի չեն փնտրում», և որ ինքը «թույլ չի տա, որ կարիք լինի» փնտրելու։

Ռամզան Կադիրովը Չեչնիայի Հանրապետությունը ղեկավարում է 2007 թվականից։ 2021 թվականին, ըստ պաշտոնական տվյալների, նա հաղթել է ընտրություններում՝ հավաքելով ձայների 99,7 տոկոսը՝ գերազանցելով սեփական ռեկորդը։ Կադիրովի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2026 թվականին։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ Չեչնիայում քվեարկության արդյունքները պարզ կդառնան, եթե հիշենք, թե ինչպես է Կադիրովը սկսել իր քաղաքական գործունեությունը և ինչպիսի տեսք ուներ Գրոզնին այն պահին, երբ նա ղեկավարում էր տարածաշրջանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին