Թարմացված․Հաջակցություն Արցախի ակցիայի մասնակիցները, որոնք իրազեկման ակցիաներ են իրականացնում Երևանի տարբեր փողոցներում, այս պահին դադարեցրին իրենց գործողությունները: «Մենք Արցախ ենք» նախաձեռնության կազմակերպիչները հայտարարեցին վաղը՝ հուլիսի 25-ին, Ազատության հրապարակում անցակցվող հավաքի մասին՝ կոչ անելով բոլորին մասնակցել դրան: Արցախցիների «կյանքի ճանապահը» բացելու պահանջով հավաքը կսկսվի երեկոյան ժամը 20:00-ին: |
Երևանում, հաջակցություն Արցախի, կայացել են բողոքի ակցիաներ: Մի խումբ քաղաքացիներ փակել են մայրաքաղաքի կենտրոնի տարբեր խաչմերուկներ ու փողոցներ: Հիշեցնենք՝ «Մենք Արցախ են» նախաձեռնության անդամները հայտարարել էին, որ երկուշաբթի՝ վաղ առավոտից, բողոքի ակցիաներ են իրականացնելու՝ Արցախի ապաշրջափակման պահանջով: Թարմացված․ Քաղաքացիները երևանի տարբեր հատվածներում խաղաղ անհնազանդության ակցիաներ են իրականացնում՝ մարդկանց ուշադրությունը հրավիրելով Արցախում տիրող ճգնաժամային ծայրահեղ ծանր իրավիճակի վրա: «Մի քանի րոպե ձեզ նեղություն տվեք և հասկացեց, թե ինչ ծայրահեղ, աղետալի վիճակում են գտնվում արցախցիները»,- ասում են նրանք՝ կոչ անելով միանալ իրենց: «Թույլ չե´մ տալու, ուզում ես անցիր իմ վրայով»,- դիմելով վարորդին, ասում է ակցիայի մասնակիցը, ով նստել է ճանապարհի մեջտեղում: |