▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թույլ կառավարումը բերում է ռեպրեսիաներ. Աշոտ Մարկոսյան

«Մեր ձևով» շարժման անդամ Աշոտ Մարկոսյանը գրել է.

«Երբ սովորում էի ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում, ինձ շատ էին հարցնում արդյո՞ք բարեկամական կապ ունեմ տնտեսագիտության պրոֆեսոր Աշոտ Խաչատուրի Մարկոսյանի հետ: Պատասխանն էր՝ ո՛չ, ինչից հետո դասախոսները շատ էին հավելում, որ ամեն դեպքում Աշոտ Մարկոսյանները փաստորեն լավ գիտեն իրենց մասնագիտությունը:

Պրոֆոսերին անձամբ չճանաչելով հեռակա մեծ հարգանք կա նրա նկատմամբ: Այսօր տեսա մի ռեպորտաժ, որտեղ նա կարծիք էր հայտնում: Ռեպորտաժն առաջին ալիքով էր, ինչը կասկածի տեղիք տվեց ստուգելու պրոֆեսորի կարծիք հայտնելու մղումների մասին:

Մեծ ցավ ապրեցի, որ պարոն Մարկոսյանին, ում այս իշխանությունները համարում են հանցագործ, ում, չնայած պատկառելի տարիքին, նույնիսկ կալանավորել էին: Մենք հարգում ենք պարոն Մարկոսյանի անմեղության կանխավարկածը, ում նկատմամբ հենց այս պահին քրեական գործ է քննվում Հակակոռուպցիոն դատարանում։

Հավանաբար, հենց այդ ամենն օգտագործելով, իրականությանը չհամապատասխանող դատողություններ են կորզում:

Ի դեպ մեր պատկերացրած Ուժեղ Հայաստանում մարդկանց նկատմամբ ապօրինի հետապնդումներ չպետք է հարուցվեն, մարդկանց այդ ապօրինի հետապնդումներով չպետք է ճնշեն կամ հարմար պահին Հանրային հեռուստաընկերությամբ հարցազրույցներ վերցնեն ի օգուտ իշխանության, երբ դրանից մի որոշ ժամանակ առաջ մատուցում էին որպես հանցագործի:

Չի՛ կարելի այդպես, մի՛ արեք այդպես, ի վերջո հարգեք մարդկանց վաստակը: Ի դեպ, վաստակաշատ տնտեսագետ պարոն Մարկոսյանին օրվա իշխանությունները մեղադրում են, հետևյալում.

«Աշոտ Խաչատուրի Մարկոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով կազմակերպական-տնօրինչական, ինչպես նաև վարչատնտեսական գործառույթներով օժտված պաշտոնատար անձ, Գևորգ Մանուկյանի դրդչությամբ դրդել է կազմել պաշտոնական կեղծ փաստաթուղթ և իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչի հետևանքով էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին և առաջացել են ծանր հետևանքներ»:

Մեկ անգամ ևս հորդորում եմ հարգել անմեղության կանխավարկածը, բայց նաև ռեպրեսիվ միջոցները չօգտագործել մարդկանցից կարծիքներ կորզելու անպատվաբեր գործում:

Ի դեպ, Աշոտ Խաչատուրի Մարկոսյանի որդին` Արմեն Մարկոսյանը. ՔՊ-ի սրտի նախագահ Վահագն Խաչատուրյանի օգնականն է»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին