▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Թույլ մարդը ողջ կյանքում ուժեղ երևալու մրցավազքի մեջ է»․ Արմինե Օհանյան

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն այսպես անթաքույց ոտնահարում Սահմանադրությունը, նվաստացնում թիմակիցներին, քանդում պետական ինստիտուտներն ու համակարգերը: Ինչո՞ւ է ամենօրյա ռեժիմով ցուցադրում, որ ոչ մեկի հանդեպ կապվածության, հարգանքի, սիրո, նվիրվածության զգացում չունի: Որ համատեղ անցած ճանապարհի հիշողությունները, միասին հաղթահարած դժվարությունները առոչինչ են, որ ոչ մի գրամ երախտագիտության զգացում չունի իրեն մատուցված ծառայությունների համար: Ինչո՞ւ է ոչնչացնում ազգային արժեքներն ու ավանդույթները, վիրավորում մարդկանց նուրբ զգացումները, ջնջում հայի պատմական հիշողությունը: Չէ՞ որ կան գրված ու չգրված օրենքներ, որոնք ամեն հասարակության ողնաշարն են, նրան կանգուն պահող առանցքը, որի բացակայությունը կարող է քանդել, քայքայել ու դեգրադացնել ամեն ինչ, ի վերջո` իր դեմ շրջվել: Դուք յուրաքանչյուրդ անշուշտ ունեք ձեր բացատրությունը և դրանք կարող են լինել տարբեր ու բոլորն էլ կարող են լինել ճշմարիտ: Մի բացատրություն էլ ես հավելեմ` այս ամենը տվյալ անձի բարդույթներից եկող ինքնահաստատման փորձեր են: Թույլ մարդը ողջ կյանքում ուժեղ երևալու մրցավազքի մեջ է և ամեն ինչ անում է, որ իրենից սարսափեն: Թող իրեն հող հանձնող ու դավաճան, օրենքներն ու Սահմանադրությունը ոտնահարող, ազգային սրբությունները չհարգող, անհայրենիք ու ապերախտ, բռնապետ ու շիզոֆրենիկ անվանեն, թող անգամ թուրք ասեն... միայն թե «թույլ» չասեն»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին