▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թույլ տվեք այդքան էլ վստահ չլինել, որ նշված անձինք շեյխերի ներկայացուցիչներ են․ Նիկոլ Փաշինյան

Թույլ տվեք այդքան էլ վստահ չլինել, որ նշված անձինք շեյխի ներկայացուցիչ էին, որովհետեւ եթե շեյխի ներկայացուցիչ լինեին, այսինքն ԱՄԷ-ի պաշտոնական ներկայացուցիչ, նրանք կարիք չունեին Գագիկ Ծառուկյանին խնդրեին, որ Գագիկ Ծառուկյանը զանգի ինձ ու խնդրի, որ ես Երեւանի քաղաքապետին միջնորդեմ, որ նրանց ընդունի:

Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նկատեց, որ եթե նրանք շեյխի ներկայացուցիչ էին, կարող էին դեսպանատան միջոցով դիմել մեզ.

«Այո, Գագիկ Ծառուկյանը զանգել է ինձ եւ ասել է, որ խոշոր ներդրողներ են, ես Երեւանի քաղաքապետին զանգել եմ եւ նա կիրակի օրով ընդունել է: Ընդ որում, Գագիկ Ծառուկյանն ինձ ասել է, որ շեյխեր են կամ շեյխերի ներկայացուցիչ են: Երեւանի քաղաքապետը արարողակարգային կարգով, հաշվի առնելով նաեւ իմ զանգը, ընդունել է որպես պաշտոնական ներկայացուցիչ:

Մանրամասն՝ տեսանյութում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին