|
Ազատամարտիկ, Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ անդրադառնալով ՀՀ իշխանությունների վարած արտաքին քաղաքականությանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից պարբերաբար հնչող սպառնալիքներին՝ ասել է. «Ալիևի սպառնալիքները հղփացածության դրսևորումներ են: Թույլ ղեկավար է տեսել, անընդհատ սպառնալիքներ է հնչեցնում: Եթե ՀՀ-ն ունենար ուժեղ, կամային ղեկավար, Ալիևը չէր կարող իրեն լկտիաբար պահել»: Նրա խոսքով՝ Ադրբեջանի թիրախը ոչ միայն Սյունիքն է, այլև ամբողջ Հայաստանը. «Աշխարհի հայությունը պետք է համախմբվի և Հայաստանն ու Արցախը պահի միասնական»,- նշել է բանախոսը: |
«Թույլ ղեկավար է տեսել, սպառնալիքներ է հնչեցնում». Երևանի նախկին քաղաքապետ
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Հասարակություն ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին


