Աբովյանում հանդիպումից առաջ լրագրողը հիշեցրեց Բագրատ Սրբազանին` ըստ այսօր ստացված տեղեկությունների, շատերը հրաժարվել են Աննա Հակոբյանին վճարել նրա պահանջած մեկմիլիոնական դրամը, անգամ դատարան են պատրաստվում դիմել: «Ճիշտ են արել, թող բոլորն իմանան, հատկապես` գործարարները, որ իրենց կյանքն այդպես է լինելու, եթե այսօր թաքնվեն պատերի ետևում և լուռ հետևեն: Թող Արցախն իրենց օրինակ լինի»,- պատասխանեց Սրբազանը:
***
Աբովյանում հավաքից առաջ Բագրատ Սրբազանը ողջագուրվեց տավուշցի Նարեկի հետ: «Նարեկը պատերազմի ժամանակ շատ-շատ ծանր վիրավորվել էր, և ինչ որ հիմա տեսնում եք, հրաշքի հավասար բան է, որ նա քայլում է»,- ծանոթացրեց Սրբազանը: *** |
|
«Մեր թշնամու շահերը սպասարկում են այս` թուրք-ադրբեջանական տանդեմ հանդիսացող իշխանությունները: Այն մարդիկ, ովքեր մտածում էին` Արցախը տանք, ապրենք, այսօր ականատես եղան, որ Հայաստանի տարբեր մարզերում հանգիստ ու անվտանգ ապրում էին, քանի կար Արցախը: Սրանք ճանաչեցին Արցախն Ադրբեջանի կազմում, ինչի վրա հիմնվելով` հիմա Ադրբեջանը պահանջում է ռեպարացիաներ` հսկայական գումարներ: Դրանք վճարել չկարողանալու դեպքում թշնամին պահանջում է Սևանը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, և այլն, և այլն: Եվ սա ֆանտաստիկայի ժանրից չէ»,- Աբովյանում իր ելույթի ժամանակ նշեց ընդդիմադիր պատգամավոր, «Սրբազան պայքար»-ի առաջնորդներից Գառնիկ Դանիելյանը: ***
Դիտեք նաև՝ *** *** *** *** *** Շարունակվում է Բագրատ Սրբազանի այցը Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում։ Քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ Սրբազանը իր ելույթում նշել է․ «Մենք եկել ենք հաշտության, սիրո, պատվի, արժանապատվության օրակարգով։ Ատելությունը, թշնամանքը վերացնելու, հայրենիք վերականգնելու, հայրենիք վերադարձնելու, ինքնության ունենալու, ազգերի շարքերի մեջ գլուխներս բարձր քայլելու օրակարգով։ Նա ուզում է ասել, որ մեր ժողովուրդն ուզում է լավ ապրել։ Լավ ապրելու բանաձևը ո՞րն է։ Կենդանի լինե՞լն է լավ ապրելու բանաձևը։ Կենդանին էլ է լավ ապրում, բայց վերջում մորթում են։ Նա ուզում է ասել, որ, ժողովուրդ ջան, դուք կենդանի եք, դուք մարդկային ոչ մի որակ չունեք։ Սա է ասում, ուղղակի այլ լեզվով»։ |