▲ Դեպի վեր

Ուրբաթ, 02.05.2025 lang.iso lang.iso lang.iso

Թող ծառայեն պաշտոնյաների որդիները.Ուշադիր հետևե՛ք, թող ծառայեն». Լևոն Մկրտչյան

168.am-ը գրում է.«Մենք սկզբունքային խնդիր ունենք՝ մեր երկիրը մարտահրավերի ներքո է, և ապրիլը կարող է միշտ կրկնվել: Մեր յուրաքանչյուր քաղաքացի պետք է պատրաստ լինի կատարելու իր պարտքը հայրենիքի հանդեպ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը` խոսելով պաշտպանության ոլորտի նոր օրենսդրության մասին:

Ըստ նրա` բուհերում տարկետման վերացումը վնաս չի հասցնի կրթությանը, ՀՀ բոլոր քաղաքացիները պետք է իրենց պարտքը կատարեն հայրենիքի հանդեպ, առավել ևս, որ այն երկրներում, որտեղ այդ սկզբունքը պահվել է, գիտության որակի պիկ կա այսօր: Նախարարի խոսքով` երբ վերլուծում ենք, թե ովքեր են պաշտպանել թեկնածուական դիսերտացիաներ, նրանցից քանիսն են մնացել գիտության մեջ, քանիսն են աշխատում, լավ պատկեր չի ստացվում: Լ.Մկրտչյանը չհամաձայնեց, որ սա հարված է պաշտոնյաների որդիներին, որոնք հիմնականում գիտությամբ զբաղվելու անվան տակ՝ խուսափում էին բանակից. «Թող ծառայեն պաշտոնյաների որդիները: Ուշադիր հետևեք, թող ծառայեն»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին