▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Թող դրոնները միանգամից մարդա մեկին պատկերեին՝ իր բերիա-անդրոպովյան գլխարկով»

Գոռ Մադոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նոր Տարին բոլորինն ա ու նորմալ չի որ վարչապետի նախընտրական քարոզարշավի մաս հանդիսացող սոցցանցային ժեստը դառնա պետական տոնի, հանրային տոնի ատրիբուտ: Դա հենց վարչական ռեսուրսի չարաշահում ա` ի շահ իրենց մասնավոր նպատակների: #գնջեիզմ»:

Վահագն Գասպարյանն էլ գրում է․ 

«Նոր Տարվա դրոնային հրավառությունը այլևս 2026 թվականի ընտրությունների քարոզարշավի մեկնարկն էր։

Ըտենց լավ չէ՛ր թող դրոնները մի անգամից ձմեռ պապի տեղը մարդա մեկին պատկերեին իր բերյա-անդրոպովյան գլխարկով, թե չէ ձմեռ պապը ո՞րս ա։

Դե Նոր Տարվա ուղերձն էլ հո ուղերձ չէր հանրահավաքի քարոզչական ելույթ էր տոնածառի ֆոնին։

Գոնե տարվա մեջ մի 4 օր (Նոր Տարի, Սուրբ Ծնունդ, ապրիլի 24 և սեպտեմբերի 21 և այլն) հայ ազգի ուղեղը կարելի ա չլվանալ, բայց չէ՛ ոնց կարելիա։

Հ.Գ. Դե բոլոր մոնիտորինգ անող «իրավապաշտպաներն էլ» դինջ խմած, քնած են»։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին