▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թող Հայաստանն իր տարածքում ստեղծի «Լեռնային Ղարաբաղ» անունով տարածքային միավոր, և մենք դա կճանաչենք

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն լուծել է ղարաբաղյան հակամարտությունը ռազմաքաղաքական միջոցներով, պատերազմը մնացել է անցյալում:

http://asekose.am/filemanager/uploads/aliyev.jpeg

«Ադրբեջանը վերականգնեց իր տարածքային ամբողջականությունը: Մենք խնդիրը լուծեցինք ռազմաքաղաքական միջոցներով, պատերազմը մնաց անցյալում, ղարաբաղյան հակամարտությունը նույնպես մնաց պատմության մեջ: Թող Հայաստանն իր տարածքում ստեղծի «Լեռնային Ղարաբաղ» անունով տարածքային միավոր, և մենք դա կճանաչենք։ Իսկ Ադրբեջանում այդպիսի տարածք չկա։ Այս հարցը լուծված է»,- ասել է Ալիևը «հիշատակի օրվա կապակցությամբ» հնչեցրած իր ուղերձում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին