▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թողեք դաշտը մասնագետներին. Արմեն Մուրադյան

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը տեսանյութ է ներկայացրել ֆեյսբուքյան իր էջում ու գրել է. Հարգելի քաղաքացիներ․ խնդրում եմ լսեք և օգնեք մեզ․․․
Խնդիրը կա, պահանջվում է լինել աչալուրջ, լինել ծայրահեղ պրոֆեսիոնալ։
Ասեմ ձեզ, այո, բաց տարածքում դիմակ կրելու մոտեցումը դեռեւս արդարացված չէ, բայց ես ենթարկվելու եմ որոշմանը և կրելու եմ դիմակ, հիշեք դիմակները նվազեցնում են հիվանդանալու ու վարակվելու ռիսկը։

Երբ ռեանիմացիաները լեփ-լեցուն են, բուժաշխատողները երկու ամիս տառապանքով, քրտինքով կարողանում են առողջություն վերադարձնել, չեմ կարծում, թե պետք է առհասարակ քննարկման առարկա դարձնել ու ասել՝ սա թատրոն է, հիվանդանոցները գերծանրաբեռնված չեն աշխատում։ Այո, խնդիր կա, պետք է դադարեցնել քննարկումների դաշտը, որ կարծես բնականոն կյանքով ապրում ենք ու մեզ փորձում են հագեցնել ինչ-որ կեղծ ինֆորմացիոն դաշտով։ Խնդիրը կա, պահանջում է լինել աչալուրջ, լինել ծայրահեղ պրոֆեսիոնալ։ Թողեք դաշտը մասնագետներին։
Մասնագետները կասեն, թե որ հատվածով հասարակությունը կարող է մասնակից դառնալ։ Այն դաշտում, որտեղ ապավինելու ենք մարդկանց գիտակցությանը, սանիտարական կուլտուրային, պետք է կարողանանք այսօր այդ աջակցությունը ստանալ։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին