«Ոչ պարտությունը, ոչ հաշիվը, ոչ էլ աղյուսակում հետագա դիրքը այնքան չեն անհանգստացնում, որքան մի քանի տարօրինակ երևույթներ.

1.Փնթի խաղ (ֆուտբոլ չես համարի)
2.Ձգտման, նվիրումի, ցանկության ու տրամադրվածության իսպառ բացակայություն
3.Մտքի բացակայություն ամբողջ իննսուն րոպե
4.Տպավորություն, որ գլխավոր մարզչից մինչև յուրաքանչյուր ֆուտբոլիստ ուղղակի «թքած ունեն»:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Արտակ Ճաղարյանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին ՆՀՀ Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում կայացավ Ազգերի Լիգայի ՆՀՀ Մակեդոնիա-Հայաստան հանդիպումը: ՆՀՀ Մակեդոնիայի հավաքականը հաղթեց 2:0 հաշվով:


