▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Տպավորություն է՝ ՍԴ նախագահի ընտրությունն ուղղորդված և ծրագրված գործընթաց է». Հրայր Թովմասյան

«Ինձ մոտ տպավորություն է, որ այս ամբողջն ուղղորդված ու պայմանավորված է»,- ՍԴ նիստի ընդմիջումից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը: Նա նշել է, որ ՍԴ դատավոր Աշոտ Խաչատրյանի թեկնածությունն առաջադրելիս հաշվի է առել 3 գործոն.

«Առաջինը մարդկային հատկանիշներն էր։ Բացի այդ, պարոն Խաչատրյանն ամենափորձառուն է, տարիքով ամենաավագն է, գիտությունների դոկտոր է և ունի որոշակի կառավարչական հմտություններ։

Պարոն Խաչատրյանի պաշտոնավարմանը մնացել է 2 տարի. սա կլիներ յուրօրինակ անցումային ժամանակահատված, որպեսզի դրանից հետո մնացածն իրար ավելի լավ ճանաչեին և ընտրություն կատարելիս չապավինեին նախկին փորձին։

Ըստ էության, 4 դատավորները նոր են ՍԴ-ում, որոնք իրար չեն ճանաչում կամ այդ մթնոլորտում չեն եղել։ Նախագահի գործառույթներն այս առումով էական չեն, և պիտի հաշվի առնել այդ հանգամանքները»,- ասել է Թովմասյանը՝ նշելով, որ դադարեցրել է ՍԴ աշխատակարգային նիստին իր մասնակցությունը, երբ մնացել է մեկ թեկնածու՝ Երվանդ Խունդկարյանը։

Հիշեցնենք՝ ՍԴ աշխատանքն այսօր ևս ընդմիջվեց և կշարունակվի վաղը՝ ժամը 10:30-ին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին