▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թրամփը աշխատանքից ազատեց Բոլթոնին

ԱՄՆ Նախագահ Թրամփը պահանջել է ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հրաժարականը։

Նախագահ Թրամփը պահանջել է ազգային անվտանգության հարցերով իր՝ արդեն երրորդ խորհրդական Ջոն Բոլթոնի հրաժարականը՝ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության գլխավոր մարտահրավերների շուրջ առկա տարաձայնությունների պատճառով։

Նախագահը այս որոշման մասին գրառում է հրապարակել Թվիթերի իր էջում։

Ես տեղեկացրեցի Ջոն Բոլթոնին անցյալ գիշեր, որ նրա ծառայությունների կարիքն այլեւս չկա։ Ես եւ վարչակազմի մեծաթիվ անդամներ դեմ ենք նրա մի շարք առաջարկներին, այդ իսկ պատճառով ես պահանջեցի վերջինիս հրաժարականը, որն ինձ ներկայացվեց այս առավոտ։ Իմ շնորհակալությունն եմ հայտնում վերջինիս իր ծառայության համար։ Ազգային անվտանգության նոր թեկնածուի անունը կհայտարարվի մյուս շաբաթ։

Կայքում տեղ գտած մտքերը հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Asekose.am / հեռ: 095519696
Քաղաքականություն ավելին