Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը. «Սիրելի՛ երևանցիներ, միասնական տոմսային համակարգի ներդրմանն ուղղված ավագանու որոշման նախագիծը բավականին լայն քննարկումների առարկա է դարձել։ Ուրախալին այն է, որ քաղաքական շահարկումներից և բացահայտ ստից զատ՝ շատ զուսպ, քաղաքակիրթ և կառուցողական քննադատության ու հարցադրումների եմ հանդիպում, ինչի պայմաններում ինքս ինձ համար որոշել եմ հնարավորինս մի կողմ դնել այդ շահարկումները և ստահոդ աղմուկը՝ կենտրոնանալով այն խոսքի վրա, որի նպատակը ոչ թե ուղղակի ցեխ շպրտելն է, այլ իրապես ճիշտ և արդարացի որոշման հանգելը։ Թարմացված․ Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանի գրառումը. «Տրանսպորտի սակագնի թանկացման ամոթալի նախագիծն այս պահին հանվել է ավագանու առաջիկա նիստի օրակարգից: Իշխանությունները հետ են կանգնել իրենց հիմար որոշումից: |
Տրանսպորտը թանկացնելու հարցը հանվել է առաջիկա նիստի օրակարգից
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet