Լրագրող Սյուզի Բադոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ահազանգը ստացել ենք ԴԵՌԱՀԱՍԻ ծնողից. ՈւՇԱԴԻՐ ԵՂԵՔ, ԾՆՈՂՆԵ՛Ր
Մինչ մեր ԱԱԾ-ն զբաղված է ֆեյսբուքում Փաշինյանին հայհոյող քաղաքացիներին բռնելով ու քրգործեր կարելով, իսկ Կրթության նախարարն ադրբեջաներենն է ներմուծում դպրոցներ, թշնամի պետության երիտասարդները սոցցանցով գրոհ են սկսել մեր դեռահասների դեմ:
Yerevan.Today-ին է դիմել ադրբեջանական հատուկ ծառայողների կողմից հոգեբանական տեռորի «զոհ դարձած» դպրոցահասակ մի երեխայի հայր՝ խնդրելով, որ ԶԼՄ ռեսուրսներով միասնական աղմուկ բարձրացնել, ահազանգել այս վտանգավոր երևույթի մասին՝ կանխելու ինֆորմացիոն հնարավոր արտահոսքերն ու մեր դեռահասներին հոգեբանական խեղումների ենթարկելու ադրբեջանական քարոզչական գրոհը:
Տղամարդու տրամադրած տեսանյութում, իհարկե, բացահայտ ադրբեջանական քարոզչություն է, բայց ոչ ոք չի կարող բացառել, որ մոնտաժված տեսանյութից ադրբեջանցիները միտումնավոր դուրս են թողել առայժմ ավելի կարևոր նյութեր, գուցե հետագայում նույն այդ պատանիներին հոգեբանական ճնշումների ենթարկելու և շանտաժի միջոցով հետագայում նրանցից ինչ-որ բան կորզելու, նրանց հետախուզական նպատակներով օգտագործելու համար:
Ակնհայտորեն, այդ շփումները երկար են տևել ու դրանք հնարավոր է՝ լիրիկ զեղումների կամ տևական կապի են վերածվել ու այդ զոհերը գուցե շատ-շատ են արդեն, ոչ ոք չգիտի»: