▲ Դեպի վեր

Երեքշաբթի, 19.08.2025 lang.iso lang.iso lang.iso

Թշնամին 3 կմ առաջ է եկել նաև Վարդենիսում՝ դեպի Վերին Շորժա գյուղ․ խրամատներ են փորում

Թշնամին երեկվանից դիրքերն առաջ է բերել նաև Վարդենիսում:

Այս մասին  հաղորդում է Yerkir.am-ը:

«Տեղի բնակիչները հայտնում են, որ ադրբեջանցիները սարի վրա պոստերը առաջ են տվել 3 կմ, իջել են ներքև՝ դեպի Վերին Շորժա գյուղ, որտեղ գյուղացիների արոտավայրերն են, խոտհարքերը, ամբողջովին հայկական տարածք է։

«Սարի գլխի պոստերից 3 կմ իջել են ներքև, խրամատներ են փորում այս պահին Վարդենիսի շրջանում»,-մեզ հետ զրույցում ասացին վարդենիսցիները»,-գրում է սկզբնաղբյուր կայքը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին