▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թշնամին հրապարակել է Արցախի Մարտունու շրջանում 6 հայ զինվորականների սպանության դաժան տեսանյութեր

Ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել են Արցախի Մարտունու շրջանում 6 հայ զինվորականների սպանության դաժան տեսանյութեր:

«Տեսանկարահանման ամսաթիվը նշված է դեկտեմբերի 27։ Ըստ հրապարակման՝ տեսանյութը նոր է, քանի որ նրանում երևացող ադրբեջանցի զինվորականը ասում է, թե նույն օրը դիվերսանտների կողմից սպանված Էլմիր Համբարովի վրեժը լուծված է։ Տեսանյութը չենք վերահրապարակում չափից դուրս սահմռկեցուցիչ կադրեր պարունակելու պատճառով»,- գրում է Mediaport-ը։

Հավելենք, որ Տելեգրամի «Военный обозреватель» ալիքն էլ  կադրեր է հրապարակել «դեկտեմբերի 27-ին հայերի և ադրբեջանցիների միջև Արցախի Հադրութի շրջանում տեղի ունեցած զինված գործողություններից»:

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ-ն այս առիթով հայտարարություն էր տարածել, որում ասվում է. «Արցախի պաշտպանության բանակի որևէ ստորաբաժանում, որևէ զինծառայող դեկտեմբերի 27-ի ողջ օրվա ընթացքում և դեկտեմբերի 28-ին որևէ գործողության չի մասնակցել, հայկական կողմից անգամ մեկ կրակոց չի արձակվել»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին